Սպորտ

Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝հոկտեմբերի 11-ին

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր:

Ավելացնենք, որ առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբում հանդես եկող հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Չնայած Գևորգ Ղազարյանը և Հրայր Մկոյանն ընդգրկած են հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդհանուր հայտացուցակում, սակայն նրանց մասնակցությունը առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ, հնարավոր է, չհասցնեն ապաքինվել վնասվածքներից: Ասված է ՀՖՖ պաշտոնական կայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button