ԿարևորՔաղաքական

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ժամանել է Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը 5-օրյա այցով ժամանել է Հայաստան։ ԵԽ հանձնակատարը Հայաստանում կլինի մինչեւ հոկտեմբերի 9-ը։ Այցի ընթացքում հանձնակատարը կհանդիպի նախարարների, խորհրդարանականների, դատական իշխանության ներկայացուցիչների, մարդու իրավունքների ոլորտում գործող կառույցների ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես գրել է հանձնակատարն իր թվիթերյան էջում, այցի ընթացքում հիմնականում կենտրոնանալու է Հայաստանում արդարադատության, կանանց իրավունքների, գենդերային հավասարության խնդիրների վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button