Միջազգային

Գերմանիան եւ Ֆրանսիան նախատեսում են Ուկրաինա զինուժ ուղարկել

Գերմանիան և Ֆրանսիան առաջիկայում կներկայացնեն Ուկրաինա զինված ստորաբաժանումներ ուղարկելու ծրագիր: Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը «Ռոյթեր» գործակալությանն ասել է, որ գերմանական և ֆրանսիական զինուժը պետք է Ուկրաինայի արևելքում իրականացնեն զինադադարի պահմանման ռեժիմի մոնիթորինգ։ Մինչ այդ պետք  լուծել մի շարք քաղաքական և իրավական հարցեր։

Ինչպես հոկտեմբերի 3-ին հայտնել էր գերմանական Bild պարբերականը, Բունդեսվերը նախատեսում է Ուկրաինա ուղարկել 200 դեսանտայիններ՝ ԵԱՀԿ առաքելությանն աջակցելու համար: Լուրը հաստատել էր նաև Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլեը ԵԱՀԿ-ին աջակցելու պայմանավորվածություն էին ձեռք բերել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ: Կառույցն ունի Ուկրաինայի արեւելքի զինադադարին հետևելիս անօդաչու սարքեր կիրառելու իրավունք, որը ԵԱՀԿ-ին տվել էր այդ երկրի նախագահ Պյոտոր Պորոշենկոն։

Ցուցադրել ավելի
Back to top button