Տնտեսական

Արցախյան բիզնես- համաժողովին մասնակցել է ՀՀ եւ ՌԴ 30 ընկերություն

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան եւ ռուսական մոտ 30 ընկերություններ են մասնակցել արցախյան հինգերորդ բիզնես- համաժողովին, որը տեղի է ունեցել ԼՂՀ ներդրումային հիմնադրամի և Հայասատնի առևտրա-արդյունաբերական պալատի համագործակցությամբ։ Բիզնես -ֆորումի արդյունքները կազմակերպիչները դեռևս չեն գնահատում: Միայն այն որ հաջողվել է ներկայացուցչական կազմ ապահովել արդեն իսկ հաջողություն է:

Համաժողովի մասնակիցները երկու օրվա ընթացքում քննարկել են ինչպես ներարցախյան գործարար միջավայրին ու շուկային վերաբերող հարցեր, այնպես էլ արտերկրում տեղական ապրանքներն առաջ մղելու և նոր հարաբերություններ ստեղծելու հնարավությունները: Գործնական արդյունքների գնահատումը դեռ առջևում է։

Ցուցադրել ավելի
Back to top button