Պաշտոնական
ԱԺ նախագահը մեկնել է Վրաստան


Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: