Հասարակություն
Նշանակումներ՝ ոստիկանությունում


ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գագիկ Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին:
Գ.Համբարձումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից: