Տնտեսական

Կառավարությունը զիջումների կգնա, հույս ունի Միքայել Մելքումյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանն ու Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյան այսօր լրգարողների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել են հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Հիշեցնենք, շրջանառության հարկը ՓՄՁ-ների համար 3,5 տոկոսից իջեցվել է 1 տոկոս, սակայն, փաստաթղթավորման պարտադիր պայմանով: Հենց այս դրույթի դեմ  են պայքարում ինչպես տնտեսվարողներն, այնպես էլ ոչ իշխանական ուժերը: Բանախոսներն այսօր նաև անդրադարձել են վերջին շրջանում իրենց հասցեին հնչող մեղադրանքներին՝ «Մի դեպքում կողմ են քվեարկել օրենքին, մեկ այլ դեպքում էլ պայքարում են դրա դեմ  կամ ինչ որ քաղաքական ուժեր են ուղորդում տնտեսվարողներին»:

 

«Շրջանառության հարկի  մասին» օրենքում  կատարված փոփոխություններով «Կառավարությունը հարկային տեսուչներին կրկին վերադարձնում է դեպի  փոքր ու միջին բիզնես»: Սա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծքին է, ով նաև հիշեցնում է, որ մեր երկրում 2009-ից ՓՄՁ-ի մոտ  արգելված էին  անհարկի ստուգումները, այժմ՝ վերադարձ է կատարվում հնին: Մելքումյանն այսօր նաև պարզաբանեց, թե ինչու են նրանք օրենքին կողմ քվեարկել , սակայն, այժմ  պայքարում են դրա դեմ: Քվեարկել են պայմանով, որպեսզի կոշտ ու կոպիտ մեթոդները չլինեն, գործի կամավորության սկզբունքը: Պատգամավորն ահազանգում է՝ սպասելու ժամանակ չունենք , մինչ կառավարությունը կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվում, բազմաթիվ  ՓՄՁ-ներ կփակվեն, առանց այն էլ դրանց մի մասն արդեն փակվել է:

«Կառավարությունը մեզ ասաց՝ թողեք ես նոր ֆինանսատնտեսական ռեֆորմ եմ անում, ես չեմ կասկածում, որ նրանք էլ են մեր պետության, ժողովրդի մասին մտածում, բայց հիվանդի վիճակը կայունացնում են, հետո են ուժեղ դեղեր նշանակում: Մենք դեռևս այդ անկայուն վիճակից դուրս չենք եկել: Դու եթե փոքրի ու միջին միջոցով գնում ես դեպի խոշորը՝ վատացնելով նրա պայմանը, նա ժամանակ չունի, փակվելու է»:

«Բարեփոխումը պետք է ճկուն և համակարգային լինի»,-ասում է Մելքումյանը, ով դեռ հույսի ունի, որ կառավարությունը  զիջումների կգնա, հանրապետությունում տնետսական ու սոցիալական  վիճակն այնպիսին չէ, որ կոշտ ռեֆորմների գնանք:

Վերջին շրջանում բավականին հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի ակցիաները ուղորդվում են ինչ-որ մարդկանց կամ  քաղաքական ուժերի կողմից:  Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի կարծիքով, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացիներին պարզապես չմոտենալը  պարզապես սխալ կլիներ:

«Օրինակ այդ մարդիկ ցույց անեին, մենք չգնայինք, չմոտենայինք, չէին ասելու՝ հլը սրանց նայեք, գոնե իրենք գնային, մոտենային: Նույն խնդիրն է, եթե մենք դեմ քվերակեինք, որ 3,5 տոկոսից մեկ տոկոս իջներ, պատկերացնում եք, ինչ էին ասելու, ասելու էին հլը էս ընդդիմությանը նայեք, մենք լավ բան էինք ուզում անել, չքվեարկեցին»:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստին զուգահեռ բողոքի ակցիա էին կազմակերպել ՓՄՁ ներկայացուցիչները, նրանցից մի քանիսը  հանդիպել էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ,  հանդիպումից հետո նրանք հայտարարեցին, որ կառավարությունը չորս օր անց կպատասխանի իրենց բարձրացրած հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button