Հասարակություն

«Աքիլլես»-ի առաջարկներն ու դիմումները մնացել են անպատասխան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն` վարորդը համարվում է իրավախախտման մասին ծանուցված, եթե անգամ ծրարը ուղարկվել է նշված հասցեով, բայց այն չի հասել վարորդին: «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մեկ անգամ չէ, որ բարձրացրել է այս խնդիրը, բայց որևէ արձագանք դեռևս  չկա: «Ռադիոլուր»-ի  հետ զրույցում ևս  կազմակերպության ղեկավարը նշել է, որ իրենց առաջարկներն ու դիմումները մնացել են անպատասխան: Այդուհանդերձ, կան նաև որոշակի դրական փոփոխություններ, որոնք Էդուարդ Հովհաննիսյանը չի կարող անտեսել:

 

Վարորդների իրավապաշտպանը հայտնեց, որ միակ փոփոխությունը ՝ ստորագրության բացակայության դեպքում տուգանքը ոչ թե հնգապատկվում է, այլ՝ պահանջում են մայր գումարը: Դա էլ ՃՈ բարի կամքի դրսևորման արդյունքում և ոչ թե օրենքում կատարված փոփոխությունների: Կա ևս մեկ առաջընթաց. Եթե մինչ այժմ տուգանքը չվճարելու արդյունքում առգրավվում էր վարորդի անշարժ գույքը, այժմ արգելանքի տակ է դրվում միայն վարչական իրավախախտի համապատասխան գումարը:

« Այդպես էլ չիմացանք սխալն ում կողմից էր: ԴԱՀԿ-ն էր պահանջում ողջ գույքն արգելանքի տակ դնել, թե բանկը: Կարծես այժմ խնդիրը կարգավորվել է և արգելանքի տակ են դնում գումարի չափ»:

Մինչ օրս սակայն շարունակում է արդիական մնալ փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքի խախտումը և Էդուարդ Հովհաննիսյանը Արդարադատության նախարարությունում կայացած Հանրային խորհրդի նիստում առաջարկել է նոր օրենքում հաշվի առնել նաև փաստաթղթերի հատուկ առաքման մասին օրենքը, որով քաղաքացին իսկապես կհամարվի պատշաճ ծանուցված և հետագայում էլ չի կանգնի փաստի առջև: Հասարակական կազմակերպությունն ի դեպ օրերս հրապարակել է գրքույկ, որում նշված են տուգանքների վերաբերյալ վարչական օրենսգրքի բոլոր փոփոխությունները:

Էդուարդ Հովհաննսիյանը հայտնեց, որ 1000 օրինակով տպագրված «Ձեզ կանգնեցրել է տեսուչը» գրքույկը կարելի է ձեռք բերել գազա և բենզալցակայաններից:

Ցուցադրել ավելի
Back to top button