Տնտեսական

Տնտեսագետ.Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում մենաշնորհների դեմ պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա հոկտեմբերի մեկից, տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանի կարծիքով, կարող են հաշվառելի դարձնել Հայաստանի տնտեսությունը:  Տնտեսագետը հակված է մտածելու, որ  փոփոխությունների դեմ ուղղված  ակցիաները ուղորդվում են: Մանասերյանը քաղաքացիների՝  իրազեկվածության խնդիր է նկատել, դա կառավարությանն ու խորհրդարանի բացն է: Նրանք պետք է յուրաքանչյուր շերտի հետ առանձին երկխոսեին: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրենը նաև չի հասկանում, թե ինչու են տնտեսվարողները հրաժարվում մատնանշել այն աղբյուրներին, ովքեր հրաժարվում են իրենց փաստաթուղթ տրամադրել:

«Հայաստանում չգիտես ինչի, բարդույթ կա, խաբվողներն ամաչում են աղբյուրը նշել, եթե ՀԴՄ չեն տալիս, նույն՝ ամոթի զգացողությունը պետք է ունենա՞նք: Նույնն խնդիրն է: Մենք պետք է մի քիչ ավելի գիտակից լինենք, կամ պետք է շարունակենք պահպանել ստվերը,  սիրենք,  գուրգուրենք  ու պաշտենք այն  խոշոր ձեռնարկատերերին, որոնք արհամարհում են և ժողովդրին, և պետություն ասածը ընդհանրապես՝ այդ ամոթի բարդույթից ելնելով, կամ պետք է մի քիչ խիզախ լինենք»:

Տնտեսագետի կանխատեսմամբ, ի դեպ, տարեվերջին շուրջ 4 տոկոս տնտեսական աճ կարող ենք ունենալ: Թաթուլ Մանասերյանը շարունակում է պնդել՝ Հայաստանը երկնիշ տնտեսական աճ գրանցելու պոտենցիալ ունի, պարզապես պետք է ներուժը ճիշտ օգտագործել: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում սպասվող մարտահրավերներին, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրենը հույս է հայտնել, որ մենաշնորհների դեմ պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել:

Էներգակիրների ներկրման հետ կապված մարտահրավերներ ևս կարող են լինել, քանի որ անուղղակիրորեն այլընտարնքային ճանապարհները էներգակիրների  Հայաստան ներթափանցման, ավելի դժվարանալու են . սա նույնպես տնետսագետի դիտարկումն է, ով նաև պարզաբանել է այն.

«Քանի որ այդ երկրներից մենք առանց ներմուծման հարկերի պետք է ներմուծենք, երրորդ երկրներից ներմուծման սակագները որոշելու են ՄՄ կամ ԵՏՄ-ի անդամ երկրները: Հայաստանը չի ունենալու այդ ինքուրույնությունը, որպեսզի ինքնուրույն վարի արտաքին առևտրային քաղաքականություն»,- ասել է «Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Back to top button