Մշակույթ

Շառլ Ազնավուրը համերգից առաջ հյուրընկալվել էր «Вечерний Ургант»-ին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր Մոսկվայում մենահամերգով կտա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում՝ իր համերգային շրջագայության շրջանակներում: Իսկ համերգից առաջ՝ երեկ ուշ երեկոյան շանսոնյեն հյուրընկալվել է ռուսական առաջին ալիքի «Вечерний Ургант» հաղորդմանը:

Հաղորդավար Իվան Ուրգանտի այն հարցին, թե ինչպես է շանսոնյեին հաջողվել 90 տարեկանում նման լավ տեսք պահպանել, այն դեպքում, երբ երգչի պահանջած ապրանքների ցանկում եղել է գարեջուր, շամպայն եւ չիպս,  Ազնավուրը պատասխանել է. «Ես ինձ լավ եմ զգում, որովհետև նորմալ կյանք եմ վարում, ոչ մի հիմարություն չեմ անում, ես շատ ուշ չեմ պառկում, շատ չեմ ուտում և շատ չեմ խմում, էլ չեմ ծխում, և շարունակում եմ սիրահարված մնալ իմ մասնագիտությանը: Պետք է միշտ սիրահարված լինել մի բանի»:

1000 երգ եք գրել , ինչպես եք կարողանում հիշել դրանց տեքստերը, Իվան  Ուրգանտի հարցին, Շառլ Ազնավուրը պատասխանել է, որ միշտ չէ, որ հիշում է դրանք, իհարկե, նրա խոսքով, ավելի հեշտ է երգել Ֆրանսերենով, ապա անգլերենով, սակայն ամեն անգամ ստիպված է լինում կրկին սովորել դրանք:

«Միլիոնավոր մարդիկ եւ հատկապես հայերը պարզապես աստվածացնում են ձեզ, երբեմն նույնիսկ չհասկանալով երգերի բառերը, ինչ եք կարծում, երաժշտությունն է կարեւոր , թե՞ խոսքը», հաղորդավարի հարցին Շառլ Ազնավուրն այսպես է պատասխանել.«Իհարկե շատ լավ կլիներ, եթե ես երգը ներկայացնելուց առաջ կարողանայի թարգմանել այն ռուսերենով հանդիսատեսին: Նման նախադեպ ինձ հետ եղել է Ճապոնիայում, շատ լավ էր այդպես: Բայց իմ ռուսերենն այն մակարդակի է, որ ես դրանով կարող եմ շփվել միայն ռեստորաններում և հյուրանոցներում, բայց ոչ՝ բեմում»:

Անդրադառնալով մոսկովյան համերգին՝ Ազնավուրն ասել է, որ իր կյանքի ընթացքում միշտ այնպես է ստացվել, որ որոշակի կապեր է ունեցել ռուսների հետ: Քրոջ հետ նույնիսկ ոչ թե հայկական, այլ ռուսական պարեր են պարել: Շանսոնյեն նշել է նաեւ, որ ողջ կյանքի ընթացքում իր հայրը ստորագրել է ոչ հայերեն կամ վրացերեն՝ (քանի որ Վրաստանում է ծնվել  հայրը), այլ՝ռուսերեն է ստորագրել: Իսկ պապիկը ռուսական ուտեստներ է պատրաստել, ի դեպ, նա նաև «Կովկաս» անունով ռեստորաններ է ունեցել Փարիզում:

Ցուցադրել ավելի
Back to top button