ԿարևորՔաղաքական

Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մինսկ.Շարմազանով

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, և շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Գործադիր մարմնի նիստից հետո երեկ երեկոյան լրագրողներին է տեղեկացրել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես հայտնում է tert.am-ը, Շարմազանովը նշել է, որ «ԳՄ նիստում անդրադարձ է եղել նախագահի այցին Վատիկան, ԱՄՆ, ՄԱԿ-ի գագաթնաժողովում պարոն նախագահի ելույթին, հանդիպումներին, այդ թվում՝ Հունաստանի նախագահի հետ, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաև՝ քննարկել ենք Հանրապետական մեծամասնության աշխատանքը ԱԺ-ում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ցուցադրել ավելի
Back to top button