Քաղաքական

Հայաստան- ԵՄ երկխոսությունը կշարունակվի նոյեմբերին՝ Բրյուսելում

Նոյեմբերին Բրյուսելում նախատեսվում է Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը հայկական պատվիրակության հետ, Մամուլի ազգային ակումբում այսօր հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Նա շեշտել է, որ Հայաստանն ու ԵՄ- ն շարունակում են երկխոսությունը, որում ներկա ընդմիջումը պայմանավորված էր Եվրախորհրդարանի ընտրություններով։

«Բանակցությունները շարունակվելու են, հստակեցվելու են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ձեւաչափերը: Հոկտեմբերի 10-ից հետո, երբ Հայաստանը ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, ավելի կհստակեցվի նաեւ Եվրամիության հետ փոխգործակցության ձեւաչափը»,- ասել  է Մորելը:

Ցուցադրել ավելի
Back to top button