Կրթության ոլորտի հաջողության գրավականը դպրոցների համաչափ զարգացումն է


Ալիսա Գևորգյան
Աննա Մարտիկյան
Երեւան-Գյումրի
Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքների վերաբերյալ գնահատականները շատ տարբեր են: Օրինակ, Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ձևակերպմամբ հանրակրթական համակարգը մեզանում դարձել է պրոտոկոլային ՝ սեպտեմբերի մեկ, փուչիկներ, հետո վերջին զանգ և այլն: Մինչդեռ իրական կրթությունն այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, սովորական դասաժամի ընթացքում: Փորձագետին մտահոգում է նաև այն, որ մեզանում առկա սոցիալական բևեռացումն իր արտացոլումն է գտնում նաև հանրակրթության ոլորտում: Ունենք վատ, ուշադրությունից դուրս մնացած և առավել բարվոք վիճակում գտնվող դպրոցներ և հոսքը առաջիններից դեպի վերջինները գնալով մեծանում է: Հանրակրթության ոլուրտում լավագույն արդյունքներ ունեցող երկրների փորձը փաստում է՝ ոլորտի հաջողության գրավականը դպրոցների համաչափ զարգացումն է: «Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ազդեցությունը մարզային դպրոցներում» թեմայի շուրջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կազմակերպված քննարկման մանրամասներն ու համայնքային դպրոցների խնդիրները՝ «Ռադիոլուր»-ի անդրադարձում: