Միջազգային

Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխվեց

Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր փոխել է հայտնի հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքով, հայտում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում եւ բանտապահների ուղեկցությամբ ուղեւորվել իր տուն։ Այստեղ նա կմնա կալանքի տակ՝ կրելով էլեկտրոնային հատուկ սարք։

Հայրապետյանին արգելված է տնից դուրս գալ առանց քննիչի թույլտվության, շփվել որեւէ մեկի հետ՝  մերձավոր հարազատներից, փաստաբաններից, քննիչներից, պատիժների իրականացման դաշնային ծառայության աշխատակիցներից բացի։ Նրան արգելված է նաեւ օգտվել փոստի ծառայություններից, ինտերնետից, իսկ հեռախոսով շփվել միայն փաստաբանների հետ։

Դատարանը որոշման մեջ նշել է, որ Հայրապետյանին մեկուսարանում պահելու հիմքեր չկան, սակայն նրանց լրիվ ազատ արձակել եւս հնարավոր չէ, քանի որ նա կարող է պայմանավորվել գործակիցների հետ, ոչնչացնել կամ խեղաթյուրել ապացույցները՝ օգտվելով իր ֆինանսական նշանակալի միջոցներից կամ ազդեցիկ ընկերների ծառայություններից։

Քննիչները Հայրապետյանին մեղադրում են 2009 թ ապրիլին «Բաշկիրնեւթի» վաճառքի գործաքի մասնակցության մեջ։ Նրանք առաջադրվել է փողերի հափշտակության եւ լվացման մեղադրանք։

Ցուցադրել ավելի
Back to top button