Միջազգային

Թուրքիայի մեջլիսը թույլատրել է ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում

Թուրքիայի խորհրդարանը թույլտվություն է տվել ազգային զինված ուժերը երկրից դուրս կիրառելու և երկրի տարածքում արտասահմանյան զորքերի ներկայության համար: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ են քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:
Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատը ենթադրում է, որ թուրքական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի սլամիստների
դեմ: Միաժամանակ այն նախատեսում է, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը կգործի մեկ տարվա ընթացքում: Մանդատին կողմ են արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները

Ցուցադրել ավելի
Back to top button