Երևանում է Լոս Անջելեսի «Կանթեղ» աշուղական երգչախումբը


Ալիսա Գեւորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Էջմիածնի «Տարոն» աշուղական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Չաքմանյանը 2010 թվականի տեղափոխվեց Միացյալ Նահանագներ: Նույն թվականի մայիսն այնտեղ կայացած նրա մենահամերգը փաստեց, որ Սփյուռքում ժողովրդական ու աշուղական երգի ծարավ կա: Միաջզգային օլիմպիադաներում բարձրագույն պարգևներիր արժանացած իր ստեղծած «Տարոն» մանկական երգչախմբի օրինակով երաժիշտը Լոս Անջելեսում ստեղծեց նույնանուն երգչախումբ: 5-6 տարեկան երեխաներ, որոնք անգամ հայերեն չգիտեին, սկսեցին երգել հայերեն աշուղական ու գուսանական երգեր: Ժողովրդական երգերի կատարող Գևորգ Չաքմանյանը սրանով, սակայն, չսահմանափակվեց: Միացյալ նահանգներում նա ստեղծեց իր տեսակի մեջ եզակի, ինչպես ինքն է ներկայացնում, տատիկների ու պապիկների «Կանթեղ» աշուղական երգչախումբը: Խմբի ղեկավարն ասում է , որ 2013-ին «Կանթեղի» երևանայան համերգը դարձել էր երգչախմբի անդամների կյանքի լավագույն ու ամենահիշարժան իրադարձություններից մեկը: Մինչև 98 տարեկան տարեցներից կազմված այս խմբի անդամներից շատերի համար, դա պարզապես առաջին այցն էր մայր հայրենիք: Անմոռանալի տպավություններով «Կանթեղը» կրկին Երևանում է և հոկտեմբերի 7-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ազգայինը պահելու ակնկալիքով տարիներ առաջ ամերկաբնակ մեր հայրենակից Կարինե Քոչարյանն էլ ստեղծեց «Սփյուռքի ձայն» հեռուստահանդեսը: Սփյուռքում հայ մնալու և իրենց տեսակը պայպանելու մեր հայրենակիցների մաքառումների մասին՝ «Ռադիոլուր»-ի թեմատիկ անդրադարձում: