Հասարակություն

«Արագիլ»-ը մայրության բերկրանք է պարգեւում նաեւ սոցիալապես անապահովներին

Արմինե Գեւորգյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Արտամարմնային բեղմնավորման ներդրումը Հայաստանում արդեն 10 տարվա պատմություն ունի: Այս իրադարձության առթիվ այսօր «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը անցկացրել է միջոցառում-գիտաժողով, որի ընթացքում մասնագետները քննարկել են  ոլորտի հաջողությունները, խոսել կատարած աշխատանքների և արդյունքների մասին:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը նշել  է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատում է այն ստանդարտներով, որոնք ներդրված են զարգացած բոլոր երկրներում: Եվ ըստ մասնագետի՝ անցյալ տարվանից այդ մեթոդին դիմող ընտանիքների կտրուկ աճ ենք գրանցվել:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button