Մշակույթ

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան տարեդարձն է

Կինոյի և թատրոնի ականավոր հայ դերասանն այսօր դարձավ 79 տարեկան: 1953-1954 թթ.-ին Ջիգարխանյանը աշխատել է Արմենֆիլմում որպես օպերատորի օգնական։ Իր դերասանական կարիերան սկսել է 1955-ին Երևանի Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնում, և 1967-ին տեղափոխվել է Մոսկվայի Լենկոմ թատրոն։ 1969-ին աշխատել է Մայակովսկու Ակադեմիական Թատրոնում։ 1975-ին Ջիգարխանյանը ստացել է Հայաստանի Հանրապետության Պետական Մրցանակ «Եռանկյան» համար, ինչպես նաև 1979-ին՝ «Snow in Mourning» ֆիլմի համար։ 1985-ին Ջիգարխանյանին շնորհվել է ՍՍՀՄ Ժողովրդական Դերասանի կոչում։ Արմեն Ջիգարխանյանը խաղացել է սովետական բազմաթիվ (շուրջ 300) ֆիլմերում , ինչպես նաև հնչունավորել է Սոյուզմուլտֆիլմի բազմաթիվ հերոսների։

Ցուցադրել ավելի
Back to top button