Հասարակություն

Ամենայն հայոց կաթողիկոսը եղավ Մյանմարի ամենահին քրիստոնեական սրբավայրում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր Մյանմարի (պատմական Բիրմա. խմբ) մայրաքաղաք Նայ Պի Դոյում հանդիպել է այս երկրի կրոնի նախարար Թուրա Յու Մուն Մինթի և նախագահի աշխատակազմի ղեկավար նախարար Յու Սո Թեյնի հետ։ Մայր աթոռից հայտնում են, որ հանդիպումներում անդրադարձ է կատարվել հայ-բիրմանական անցյալի հարուստ հարաբերություններին, ինչպես նաև նշվել է, որ անհրաժեշտ է աշխուժացնել երկու երկրների եղբայրական կապերը։ ​ Վեհափառ Հայրապետը նախարարներին պաշտոնապես հրավիրել է այցելել Հայաստան 2015թ-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից առիթով։

Ամենայն հայոց կաթողիկոսը իր առաջին հովվապետական այցը Մյանմարի Միություն սկսել է սեպտեմբերի 30- ին՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով։ Իսկ հաջորդ օրը Վեհափառը եղել է Մյանմարի քրիստոնեական հնագույն սրբավայրում՝ 1862 թ. կառուցված Ռանգունի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ուր գոհաբանական աղոթք և հայց է մատուցվել աշխարհում խաղաղության, Հայաստանի Հանրապետության և Մյանմարի Միության պայծառության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button