Միջազգային

Քուրդ զինյալները կատաղի մարտեր են մղում «Իսլամական պետության» դեմ

«Իսլամական պետություն»  ահաբեկչական  խմբավորման և քրդական զինուժի միջև սիրիական Այն էլ Արաբ քաղաքի մոտ կատաղի մարտեր են ընթանում, «Ռոյթեր» գործակալությունը հաղորդում է, որ գրոհայինները շրջապատել են Թուրքիայի հետ սահմանից ընդամենը երկու-երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրը:

Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են, որ քաղաքի գրեթե ողջ բնակչությունը լքել է բնակավայրը եւ հատել Թուրքիայի սահմանը։

Սիրիական «Ժողովրդավարական միություն»  կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը  դիմել է Արևմուտքին՝ քուրդ զինյալներին զենք տրամադրելու խնդրանքով: Քուրդ գործիչը ընդգծել է, որ եթե աջակցությունն ուշանանա, ապա «Իսլամական պետությունը»  մահապատժի կենթարկի քաղաքի բոլոր բնակիչներին: Քուրդ առաջնորդները նաեւ դիմել են ԱՄՆ- ին՝ քաղաքը օդից պաշտպանելու խնդրանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button