Հասարակություն

Վազգեն Խաչիկյանի համար դատախազը պահանջեց 13 տարի ազատազրկում

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, հայտնում է «Փաստինֆոն»։

Գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանին դատախազը պահանջեց ազատազրկել 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4- ական տարի ժամկետով։

Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

Մեղադրող դատախազը նաև նշեց, որ ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267մլն. 583 հազար 336 ՀՀ դրամ։

Հաջորդ՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստին ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։

Ցուցադրել ավելի
Back to top button