Միջազգային

Պուտինը հրաժարվում է միջամտել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» խորագրով ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել «Բաշնեւվթի» շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ այս գործով է անցնում նաեւ հայ գործարար, բարեգործ Լեւոն Հայրապետյանը։

«Հույս ունեմ, որ բոլոր լուծումները կգտնվեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիա- իրավական, արբիտրային հարթությունում։ Սակայն չեմ պատրաստվում միջամտել եւ տալ ինչ- որ հրահանգներ։ Կրկնում եմ, սա չի նշանակում, որ պետությունը մտադիր է սկսել ամբողջությամբ վերանայել մասնավորեցման արդյունքները։ Նման բան չի լինի»,- Պուտինի խոսքեր է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։

Back to top button