ԿարևորՀասարակություն

Ոստիկանություն, դատախազություն, առողջապահություն. ՄԻՊ- ի հիմնական բողոքի առարկաները

Այսօր Աժ-ում պատգամավորներն սկսել են  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անցյալ տարվա զեկույցի քննարկմանը: Օմբուդսմենը  անընդհատ պատգամավորների օգնությունն ու աջակցությունն էր խնդրում։ Գոնե մեկ պատգամավոր, եթե սրտացավորեն արձագանքի բարձրացրած խնդիրներին դրանցից մի քանիսը կլուծվեր, կարծում է ՄԻՊ- ը։

Կարեն Անդրեասյանը դժգոհ է նաեւ հաշվետվության քննարկման ժամկետից։ Ասում է ուշացած է, եթե ավելի շուտ լիներ, միգուցե ավելի շատ խնդիրներ լուծված կլինեին:

Ըստ նրա՝ այս ոլորտում վիճակագրությունը շատ տխուր է: ՄԻՊ- ը պատրաստել է 500 էջանոց զեկույց եւ դժվարանում էր կողմնորոշվել, թե դրանում ներկայացված 204 կետանոց խնդիրներից որ մեկի մասին պատմի պատգամավորներին: Նա առաջնայինը դժգոհում էր ոստիկանությունից, դատախազությունից եւ առողջապահական համակարգից:

Ցուցադրել ավելի
Back to top button