ԿարևորՔաղաքական

«Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումն ավարտվեց առանց փոխադարձ համաձայնությունների

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչների համատեղ  քննարկումը «Շրջանառության հարկի մասին» օրենքի՝ երեկվանից ուժի մեջ մտած և փոքր ու միջին ձեռնարկատերերի դժգոհությունը հարուցած փոփոխունեննրի շուրջ,  այսօր ավարտվել է առանց փոխադարձ համաձայնությունների: Քննարկումը տեղի է ունեցել մինչև լիագումար նիստի մեկնարկը,  մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Կառավարությունից ներկա է եղել նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության անդամ  Միքայել Մելքումյանն ասել է, որ  բանակցությունների արդյունքում կողմերը մնացել են  նույն դիրքորոշումներին: Օրենքի կիրառումը հետաձգելու մասին առաջարկը գործադիրի համար ընդունելի չէ:

«Կառավարության դիրքորոշումն այն է, որ օրենքը կիրառվելու է և մեր առաջարկած դրույթները՝ կասեցնել սանկցիաները, շեմը բարձրացնել, կամավորության սկզբունք կիրառել, չընդունվեց։ Միայն ֆինանսների նախարարի հրաման կա, որ զերծ մնան ՓՄՁ–ներում առաջիկայում ստուգումներից՝ անորոշ ժամանակով»։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կարծիքով՝  քննարկումները մտել են փակուղի, և կառավարությունն, ըստ էության, զիջումների չի գնացել: Իսկ ահա Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել  է, որ կառավարության ներկայացրած պարզաբանումները փարատել են անհանգստությունները:  Ֆինանսների նախարարը ներկայացրել  է վարչապետի հանձնարարականը՝ ուղղված  հարկային տարածքային կառույցներին , համաձայն որի ՝ մանր եւ միջին ձեռնարկություններում առաջիկա ամիսներին անհարկի ստուգումնբեր չեն լինի:  Հարցին, թե ինչ է նշանակում «անհարակի ստուգում»  ձևակերպումը , Վահրամ Բաղդասրայնաը պատասխանել է .

«Անհանգստություն էր առաջացել, թե օրենքի կիրառմամբ կարող են անընդգհատ ստուգումներ սկսվել, փաստաթղթերի հետ կապված քաշքծուկներ ՓՄՁ-երի համար, այդ անհանգստությունը փարատելու համար կա վարչապետի հանձնաարարակնն ու նախարարի հրամանը»:

Ըստ Վահրամ Բաղդասրայանի՝ ՀՀԿ-ն և  կառավարությունը կողմ են, որպեսզի օրենքն «աշխատի» ու եթե այնպես կստացվի, որ շրջանառության շավակների  մեծացման պատճառով սուբյեկտները դուրս մնան շրջանառության հարկատեսակի դաշտից`անցնելով ավելացված արժեքի հարկի դաշտ, փոփոխություններ կնախաձեռնվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button