Մշակույթ

«Մի՛ լքիր ինձ» պարային ներկայացումն ու երաժշտության հրաշագործ ազդեցությունը

Աիդա Ավետիսյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին առընթեր ստեղծվում է ներառական ժամանակակից պարային խումբ՝ Կանդուկո ժամանակակից պարերի բրիտանական թատրոնի նմանությամբ: Կանդուկո պարի բրիտանական թատրոնը միավորում է ինչպես սովորական, այնպես էլ սահմանափակ ֆիզիկական կարողություններով պարողների: Թատորնը հայտնի է նրանով, որ սեփական ելույթի ուժով կոտրում է մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը՝ շեշտադրելով մարդկանց շփումը: Ավելի քան մեկ տարի տևած դասընթացներից, մասնակիցների ընտրությունից ու փորձերից հետո առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը ներկայանում է «Մի՛ լքիր ինձ» պարային ներկայացմամբ:

Հանրահայտ «Նը մը քիթ փա» երգի տարբեր մեկնաբանությունների ներքո հանդիսատեսին է ներկայացվելու փոքրիկ պատմություններ: Ներկայացմանն ընդգրկված 8 պարողներից 4-ը հաշմանդամություն ունեցող դերասաններ են, իսկ մյուս 4-ը պրոֆեսիոնալ պարողներ: Ներկայացման պրեմիերան կկայանա հոկտեմբերի 3-ին Փոքր թատորնում:

Հայկական առաջին  պրոֆեսիոնալ ներառական  պարային խմբի առաջիկա պրեմիերայի,  հայկական դպրոց ներմուծված «Ազգային երգ ու պար» առարկայի և ընդհանրապես մարդու հոգեբանության վրա ազգային երգ ու պարի հրաշագործ ազդեցության մասին՝ «Ռադիոլուր»- ի թեմատիկ անդրադարձում:

Ցուցադրել ավելի
Back to top button