ԿարևորՔաղաքական

Հաստատվել է Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության նախագիծը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության մասին 2014 մայիսի 29-ին պայմանագրի միանալու մասին պայմանագրի նախագիծը: Այն ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ով պատմական անդրադարձ է կատարել ու ներկայացրել ՀՀ նախագահի` անցյալ տարվա սեպտեմբերի երեքին` Հայաստանի`Մաքսային միությանը միանալու հայտարարությունն ու նույն տարվա դեկտեմբերի քսանհինգին հաստատված Ճանապարհային քարտեզը:

Պայմանագիրը բաղկացած է բուն տեքստից ու հինգ հավելվածներից, որով Հայաստանը միանում է ոչ միայն ԵՏՄ-ին, այլ նաև Մաքսային միությանը: Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտենելու պահից: Սահմանված է նաև այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ անցումային փուլում Հայաստանի համար կիրառվելու են միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծմնան այլ մաքսատուրքեր:

Քանի որ Հայաստանը ընդհանուր սահման չունի ԵՏՄ անդամ այլ երկրների հետ և ապրանքների տեղաշարժն իրականացվելու է երրորդ երկրների միջոցով, ապա պայմանագրի հինգերորդ հավելվածը կարգավորում է այս խնդիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button