Սպորտ
Հայ բանակային ըմբիշները մասնակցում են աշխարհի առաջնությանը


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Այսօրվանից բանակային հայ ըբիշները ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում կմասնակցեն բանակայինների աշխարհի 29- րդ առաջնությանը: Մասնակցում են 24 երկների ներկայացուցիչներ:
Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատիվը կպաշտպանեն ազատ ոճայիններ Արտակ Հովհաննիսյանը, Նարեկ Սանոյանը և Վիկտոր Կազիշվիլին, իսկ հունա- հռոմեականներից Ռոբերտ Կիրակոսյանը, Գևորգ Սահակյանը, Կարապետ Չալյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանն և Մովսես Ադամյանը։
Տեղեկացնենք, որ նախորդ տարի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում մեր ըմբիշները նվաճել էին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: