ԿարևորՀասարակություն

Կառավարության շենքի առջեւ շարունակվում են բողոքի ակցիաները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստին զուգահեռ այսօր կրկին բողոքի ակցիա է ընթանում: Մայրաքաղաքի առևտրի կետերի աշխատակիցները գործադիրի շենքի առջև են ու «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրել են, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը իրենց խնդրին լուծումներ չի տվել:

Անդրադառնալով վերջին երկու օրերին խորհրդարանի դիմաց կազմակրեպված բողոքի ակցիային, նրանք նշել են, որ իշխող քաղաքական ուժի մեկ-երկու պատգամավոր է միայն իրենց մոտեցել, մինչդեռ նրանց ևս կարող էին իրենց լսել, գուցե շահավետ առաջարկներ էլ անեին:

Հիշեցնենք, մայրաքաղաքի առևտրի կետերի աշխատակիցները այս տարվա սեպտեմբերի մեկից պայքարում են երեկվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից, որով նրանց համար հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դարձել է մեկ տոկոս: ՓՄՁ ներկայացուցիչները պայքրաում են պարտադիր պայման դարձած փաստաթղթավորման դեմ:

Հայաստանի կառավարությունը շարունակում է ներդրումներ ներգրավել «Ալիանս» ազատ տնտեսական գոտի: Գործադիրն «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ին տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «ԷՌԱ ՊՊ» ՍՊԸ-ն նախատեսում է ազատ տնտեսական գոտում իրականացնել լուսատեխնիկական սարքերի արտադրություն` լուսադիոդային ինտեգրված կիսահաղորդիչային ճառագայթիչների տեխնոլոգիայի վրա: Նախատեսվում է, որ ծրագրի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կկազմեն մոտ 0.3 մլն. դոլար, իսկ 2015թ. ավարտին` 3.0 մլն. դոլար: Արտահանման հիմնական ուղղությունն է լինելու Ռուսաստանի Դաշնությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է առաջին փուլում ստեղծել 15 նոր աշխատատեղ, իսկ 2015 թ. ավարտին` 35 աշխատատեղ:
Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 1.0 մլն. դոլար:
Ընկերությունն ունենալու է 400քմ արտադրական տարածք:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերության կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվեց երեք տարով: ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է միջանկյալ թրծաթողման տեղամասի տեխնիկական վերազինում և փայլաթիթեղի երկայնական կտրման մեկ մեքենայի վերակառուցում:

Վերազինման աշխատանքների համար նախատեսվում է իրականացնել 513.4 մլն դրամի ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ:
«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին «Քանաքեռի ալյումինի գործարան»-ի հիմքի վրա, հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղ արտադրող միակ ձեռնարկությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, ինչպես նաև խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկը Հայաստանում:

Ընկերությունը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 70 երկրներում` կազմելով աշխարհի ալյումինի արտադրանքի արտադրության կառուցվածքի շուրջ 10%-ը:«Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը մշտապես իրականացնում է արդիականացման ծրագրեր և հիմնական սարքավորումների համալիր վերազինում է կազմակերպել 2004-2006թթ.: Ընկերությունը ստեղծումից ի վեր արդեն իսկ կատարել է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ այդ թվում գերմանական «Achenbach Buschutten» ֆիրմայի կողմից տեղադրված վառարաններում ջերմամշակման նոր տեխնոլոգիաների կիրառումով:

Ցուցադրել ավելի
Back to top button