Կայացան Չեմպիոնների լիգայի 2- րդ տուրի վերջին հանդիպումները


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Կայացան Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի վերջին 8 հանդիպումները։ Հարաբերությունները պարզեցին A, B, C և D խմբերում ընդրկված թիմերը:
Խաղային 2-րդ օրը հաջողակ էր դաշտի տերերի համար: 8 խաղերից 5-ում նրանք հաղթանակ տարան: A խմբում Մադրիդի «Ատլետիկոն» դժվարին պայքարում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց Յուվենթուսին: «Մալմյոն» էլ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոսենբերգի» դապասը:
B խմբում Շվեցարիայի «Բազելը» Մարկո Ստրելերի խմբած միակ գնդակի շնորհիվ հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Այս խմբում մրցեցին նաև «Լյուդոգորեցն» ու Մադրիդի «Ռեալը»: Բավականին համեստ կազմ ունեցող «Լյուդոգորեցը» իսկական Ճակատամարտ տվեց արքայական ակումբին և մոտ էր սենսացիա մատուցելուն: Արդեն 6-րդ րոպեին Բուլղարիայի չեմպիոնը բացեց հաշիվը: Այնուհետև «Ռեալի» ֆուտբոլիստները 2 անգամ 11 մետրանոց իրացնելու հնարավորություն ստացան, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն երկու հնարավորությունից օգտագործեց ընդամենը մեկը: Արքայական ակումը հաղթանակը կորզեց միայն 77-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ փոխարինման ելած Կարիմ Բենզեման։
C խմբում Լիվերկուզենի «Բայերը» 3 գնդակ ուղարկեց «Բենֆիկայի» դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: Տուրի մյուս խաղում «Զենիթն» ու «Մոնակն» հաղթողին չորոշեցին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Ամենաշատ գոլերը խփվեցին D խմբում: Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Անդերլեխտի» դարպասը: Արդեն 3-րդ րոպեյին Չիրո Իմոբիլեն բացեց հաշիվը: Խաղի 70 և 79-րդ րոպեներին էլ դուբլի հեղինակ դարձավ փոխարինման ելած Ադրիան Ռամոսը: Տուրի մյուս խաղում «Արսենալը» խոշոր 4:1 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարային»: Այս խաղում հետրիկի հեղինակ դարձավ անգլիացի Դենի Ուելբեկը:
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 21-ին և 22-ին։