Սպորտ

Կայացան Հայաստանի գավաթի ¼ եզրափակչի վերջին հանդիպումները

Չորեքշաբթի կայացան Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի վերջին 2 հանդիպումները: «Միկան» սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասարին»: «Ուլիսն» էլ ուժերը չափեց երկրի չեմպիոն «Բանանցի» հետ: Առաջնության խաղերում անհաջող հանդես եկող «Միկան» գավաթային մրցավեճում այլ տեսք ուներ  և 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կապանի թիմի նկատմամբ։

Հաղթանակ տոնեց նաև երկրի չեմպիոն «Բանանցը»։ Ժոլտ Հորնյակի թիմը թեև այս խաղում ֆավորիտ չէր համարվում, բայց հաղթանակ տարավ խոշոր 4:1 հաշվով և գործնականում ապահովեց կիսաեզրափակչի ուղեգիրը: Տեղեկացնենք , որ ¼ եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին և նոյեմբերի 5-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button