Միջազգային
Ժակ Շիրակը 2017 թ-ի ընտրություններում կսատարի Ալեն Ժյուպեին


Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հայտարարել է, որ 2017 թվականի նախագահական ընտրություններում ինքը սատարելու է երկրի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեին: «Ֆիգարոյի» հաղորդմամբ, Ժյուպեն Ֆրանսիայի մյուս նախկին նախագահ Նիկլոյա Սարկոզիի գլխավոր մրցակիցն է:
«Եթե ես ուժ ունենաի, ապա անպայման աշխատանքի կլծվելի Ալեն Ժյուպեի նախընտրական շտաբում, թեկուզ՝ ամենահամեստ պաշտոնում», ասել է Ժակ Շիրակը: Մինչդեռ Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը Բերնադետ Շիրակը ավելի վաղ հայտնել էր, որ անվերահապոհրեն սատարելու է Սարկոզիին հաջորդ նախագահական ընտրություններում: