Միջազգային

ԵՄ- ն Ռուսաստանին նոր պատժամիջոցներով է սպառնում

Եվրամիությունը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով, եթե Ուկրաինայի արեւելքում անջատողականները գրավեն Դոնեցկի օդանավակայանը: «Բլումբերգը», հղում անելով Գերմաինայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան աղբյուրին, հայտնում է, որ Մոսկվան նոր պատժամիջոցների չափաբաժին կվաստակի, եթե ռուսամետ ուժերը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում  նոր առաջխաղացում ունենան, մասնավորապես՝ գրավեն Մարիուպոլ քաղաքը՝ դեպի Ղրիմ միջանցք բացելու նպատակով:

«Բլումբերգի» զրուցակիցն ընդգծել է, որ այդ դեպքում իրադարձությունների զարգացումը կարող է անկանխատեսելի լինել: Գերմանիայի կանցլրեր Անգելա Մերկելն օրերս Բեռլինում ելույթի ժամանակ ասել էր, որ չի նկատում զիջումներ Մոսկվայի կողմից ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button