Հասարակություն

Բեռնատարը բախվել է ուղեւորատար գնացքին

Հոկտեմբերի 1-ին ժամը 20:30-ին, Արարատ-Երասխ հատվածի 557 կմ-ի 1-ին պիկետում գտնվող երկաթուղային գծանցում ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է Երևանից Երասխ ուղևորվող ուղևորատար էլեկտրագնացքին: Բախման արդյունքում էլեկտրագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից:  Ժամը 2:40-ին վագոնը հետ էր դրվել ռելսերին, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունից։

Ըստ ընկերության հաղորդագրության՝ ցեմենտ տեղափոխող բեռնատարի վարորդը ոչ միայն անտեսել էր այս գծանցում տեղադրված զգուշացնող նշանները, գնացքի զգուշացնող ձայնային ու լուսային ազդակները, այլև տեսել է մոտեցող էլեկտրագնացքը, որի առաջին վագոնն արդեն գտնվում էր գծանցում: Վարորդի անփութության պատճառով անհնար էր բախումից խուսափել:

Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»։

Ցուցադրել ավելի
Back to top button