Քաղաքական

ԱԺ նիստերի դահլիճում՝ մարդու իրավունքների, դրսում՝ շրջանառության հարկի հարցեր

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական քառօրյայի վերջին՝ չորրորդ  օրն ընթացել է հագեցած օրակարգով: Նիստերի դահլիճում պատգամավորներն ավարտել են Հանրային հեռուստառադիոընկերության 2013թ. հաշվետվության քննարկումն ու անցել  նոր փաստաթղթի՝ Մարդու իրավուքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկմանը: Իսկ նիստերի դահլիճից դուրս քննարկումներն ընթացել են  «Շրջանառության հարկի մասին » օրենքի՝ երեկվանից ուժի մեջ մտած և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը հարուցած փոփոխությունների շուրջ:

ԱԺ- կառավարություն բանակցություններն այսօր ևս շարունակվել են, բայց կարծես թե ավարտվել  առանց համաձայնությունների։

Ցուցադրել ավելի
Back to top button