Սպորտ

Ադվոկատը պատրաստվում է Հայաստանի հետ հանդիպման

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Սերբիայի հավաքականի գլպխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականի հետ կայանալիք հանդիպմանը։

Ադվոկատը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստների։ Հոլանդացի մասնագետի տրամադրության տակ են բավականին փորձառու ֆուտբոլիստներ: Առհասարակ՝ Սերբիայի ընտրանին դասվում է եվրոպական բարձրակարգ թիմերի դասին:

Ադվոկատը Հայաստանի հավաքականի հետ մրցելու փորձ ունի: Նրա գլխավորությամբ Ռուսաստանի ընտրանին «Եվրո 2012»- ի ընտրական փուլում երկու անգամ մրցել է Հայաստանի հավաքականի հետ:

Ի դեպ՝ մեկ փոքրիկ վիճակագրություն: Թե՛ Ադվոկատին, թե՛ Սերբիայի հավաքականին չի հաջողվել Երևանում հաղթել մեր ընտրանուն։

Ցուցադրել ավելի
Back to top button