Հասարակություն
Հ. Աբրահամյան. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը բխում է հայ ժողովրդի շահերից


Կարեն Ղազարյան
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Սփյուռքի նախարարություն ձեւավորմանը նվիրված այսօրվա միջոցառմանն է մասնակցել հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա նշել է, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում: Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել:
Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարևորել է գերատեսչության դերը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: