Հասարակություն

ՔՀԻ- ն հաղորդում է ներկայացրել Ոսկու շուկայի տնօրենի դեմ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն այսօր դիմել է հանրապետության գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն  արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում քրեական գործ հարուցելու պահանջով։

«Սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է Մ.Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շրջում շուկայի սրահում և իր օգնականներին հրահանգում, «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջև այդ պահին առևտրականներ կանգնած չեն։

Նույն տեսանյութի վերջում՝ լրագրողին տված կարճ հարցազրույցում նա չի հերքում, որ իր գործողությունները կապված են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ ոսկու շուկայի աշխատակցիների բողոքի ցույցին մասնակցելու հետ», ասված է ՔՀԻ ներկայացրած հաղորդման մեջ։

Ոստիկանությունը սույն դեպքով քրեական գործ չի հարուցել՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել։ ՔՀԻ- ն այսօր պաշտոնապես դրա մասին հաղորդում է ներկայացրել։

Ցուցադրել ավելի
Back to top button