ՎԶԵԲ-ը չի դադարեցնի Հայաստանի ֆինանսավորումը


Հասմիկ Դիլանյան
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, անկախ նրանից, Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, թե ոչ, ֆինանսավորումը չի դադարեցնի: Այսօր երևանում ՎԶԵԲ-ի կազմակերպած առևտրի ֆինանսավորմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական Ասիայի Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայկ Թեյլորը:
«Սպասենք զարգացումներին, դրանք նաև մեզ համար են հետաքրքիր, սակայն, մենք հավատարիմ ենք մնալու մեր վստահությանը արժանացած բանկերին և շարունակելու ենք զարգացնել համագործակցությունը»,- միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թեյլորը:
Նշենք, որ միջոցառումը նվիրված էր փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման խնդիրներին: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ ընդգծել է, որ վարկերի տոկոսադրույքները գնալով նվազում են:
«Եթե սրանից հինգ-վեց կամ տասը տարի առաջ 15-20 տոկոս տոկոսադրույքներից պակաս բիզնեսը չէր կարողանում վարկեր վերցնել, ապա այսօր 10 տոկոսով կամ9 տոկոսով, արտարժույթով ավելի ցածր տոկոսադրույքներով է կարողանում վերցնել: Ավելի ցածր տոկոսադրուքյնեով վարկեր կարողանում են վերցնել բիզնես պատմություն ունեցողները: Միջազգային ծրագրերով ֆինանսավորվող փոքր բզինեսը նույնպես կարող է ցածր տոկոսադրույքներով վարկեր վերցնել»: