Հասարակություն

Սրբոց Նահատակաց եկեղեցու եւ Սուր Մինասի ճակատագիրը

Հասմիկ Մարտիրոսյան
Գիտա էլիբեկյան
«Ռադիոլուր»

Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումն իսլամիստ ծայրահեղականների կողմից Հայաստանի անկախության օրվան ընդառաջ ցնցեց համայն հայությանը, այն դատապարտեցին Հանրապետության բարձրաստիճ այրերը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նկատեց, որ Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը, ու պահանջեց միջազգային հանրությունից՝ դատապարտել տեղի ունեցածը և արմատախիլ անել քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող ժանտախտին: Իսկ ահա Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե Թուրքիան կապ չունի Դեր Զորում իրականացված ահաբեկչական գործողության հետ, ապա պետք է անմիջապես հանդես գա դատապարտող հայտարարությամբ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button