Հասարակություն

Ռուսաստանի օմբուդսմենը զբաղվում է Լևոն Հայրապետյանի խնդրով

Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է, ՄԻՊ ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից։

Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարն անհրաժեշտ հարցումներ է ուղարկել պատկան մարմիններին՝ պարզելու գործարարի առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում վերջինին կալանքի տակ պահելու հիմքերը:

Կարևորելով Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ առկա արդյունավետ համագործակցությունը՝ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչը վստահեցրել է, որ կատարվում են ընթացիկ աշխատանքներ, և արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Ցուցադրել ավելի
Back to top button