

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ԱԺ քննարկումների առանցքում այսօր եղել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը: Օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից, դրանք սակայն հարուցել են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Հարցը ոչ իշխանական քառյակի պահանջով քննարկվել է ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Դրա ընթացքում որոշվել է մեկ հանդիպում էլ կազմակերպել կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսօր՝ մինչև ԱԺ –կառավարություն հարցուպատասխանը: Իսկ նիստերի դահլիճում շարոնակվել է ՀՀՌԽ 2013 թ. հաշվետվության քննարկումը: