Քաղաքական

Նաիրա Զոհրաբյան.«ԵԽԽՎ-ն վերածվել էր Միլի Մեջլիսի դուստր ձեռնարկության»

Արմինե Գեւորգյան
Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման առաջին օրը վեհաժողովի հասատատմանը ներկայացվեց՝ «Բռնության աճը լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ տարանքներում» վերտառությամբ զեկույցի նախագիծ ՝ Նիդեռլանդները ներակյացնող պատգամավոր Թինի Կոքսը:

Դեռևս ամառային նստաշրջանում ԼՂ հիմանխնդրի հարցով երկու զեկույցի նախագիծ էր ներկայացվել ԵԽԽՎ Բյուրո, իսկ սեպտեմբերին Բյուրոն երկու զեկույցի նախագծերը մեկտեղեց՝ մեկ նախագծում, և ուղարկեց ԵԽԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, և վեհաժողովի աշնանային նաստաշրջանի մեկնարկին այն արդեն ներակայացվեց ադրբեջանամետ պատգամավորների կողմից:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը«Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսօր տեղեկացրեց, որ ՀՀ պատվիրակությունը, Բյուրոյի ներկայացումից հետո անմիջապես ներկայացրել է իր դիրոքորոշումը, և կոչ արել չընդունել զեկույցը, ավելին մեր պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը բողոքարկել է Բյուրոյի որոշումը և առաջարկել հարցն ուղարկել մոնիտորինգի կոմիտե՝ ի գիտություն, սակայն հայակակն պատվիրակության այդ առաջարկը մերժվել է ձայների 41 կողմ, 74 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«ԵԽԽՎ վեհաժողովը նման առաջարկ ներկայացնելով  ուղղակիորեն գերազանցում է իր լիազորությունների շրջանակը, քանի որ կոնֆլիկտներով զբաղվելու մանդատ չունի:Երբ լիագումար նիստում քննարկվում էր հարցը ես նշեցի որ նման նախաձեռնությունը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, քանի որ նման նախաձեռնությունը էլ ավելի կխորացնի երկու կողմերի միջև եղած անվստահությունը: Վաղուց արդեն ԵԽԽՎ-ը  Միլի Մեջլիսի դուստր ձեռնարկության,  քանի որ գաղտնիք չէ, որ այս կառույցը  Ադրբեջանը կարողացել է փաթեթով գնել: Ժամանակն է, որ Հայաստանը հստակեցնի իր դիրքորշումը այս կառույցի հետ: Թե ինչ էր կատարվում նիստերի դահլիճում  ուղղակի աննկարագրելի էր: Ադրբեջանը ոչ միայն բերել էր իր լոբբիստ պատգամավորներին, որպեսզի քննարկեն նախաձեռնություն կողմ, այլ միջանցքներում վխտում էին Ադրբեջանի կողմից վարձված տարբեր փորձագետ  լեգիոներներ, ովքեր մոտենում ու բացահայտ գումար էին առաջարկում  եվրոպացի պատգամավորներին, նախաձեռնությանը կողմ քվեարկելու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button