Միջազգային

Կրեմլը համացանցի տոտալ վերահսկողություն չի սահմանի, ասել է նախագահ Պուտինը

Կրեմլը չի սահմանափակի ինտերնետի հասանելիությունը ռուսաստանցիների համար: Հայտարարությունը Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ արել է նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում սահմանափակել համացանցի հասանելիությունը, իրականացնել տոտալ վերահսկողություն և սահմանափակել անհատների, հասարակական կազմակերպությունների և բիզնետի իրավունքները տեղեկատվական ոլորտում»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է  համալիր միջոցառումներ մշակել՝ Ռունետն անհրաժեշտության դեպքում համաշխարհային սարդոստայինց պաշտպանելու համար։

Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հայտնել էր, որ ռուսական իշխանությունները նախապատրաստում են միջոցառումների ծրագիր, քանի որ Արևմուտքը հնարավոր է փորձի Ռուսաստանն անջատել համաշխարհային սարդոստայնից:

Ցուցադրել ավելի
Back to top button