Քաղաքական

Կառավարությունը պատասխանել է ոչ իշխանական քառյակի պահանջներին

Կառավարությունը «հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակ­ցու­թյունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Պողոսյանի հարցումը», այսօր ներկայացրել է պատասխանել՝ արձանագրելով, որ ոչ իշխանական քառյակի  հայտարարությունում հարցերի մի մասը գործադիրն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին, մի մասն էլ վերցված է կառավարության ծրագրից, «սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ»։

«Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն»։

Կառավարությունն արձագանքել է հայտարարության կետերին առանձին առանձին (մանրամասները՝ այստեղ

Back to top button