Միջազգային
Թուրքիան քննարկում է Սիրիայում ռազմական միջամտության հարցը


Թուրքիայի խորհրդարանը վաղը դռնփակ նիստ կանցկացնի:Օրակարգում Սիրիայի իրադարձություններին ռազմական միջամտության հարցն է:
Ինչպես հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մուսթաֆա Էլիթաշը, նիստի ընթացքում կքննարկվեն ռազմական միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկի Անկարան՝ Սիրիական տարածքից «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների, ինչպես նաև Քրդական աշխատավորական կուսակցության սպառնալիքներին ի պատասխան։