Հասարակություն

Զոհրապ Եգանյանը՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ

Զոհրապ Եգանյանը նշանակվել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ: Հիշեցնենք, որ մինչ այդ Եգանյանը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակն էր: «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»,-գրել է Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Back to top button