Հասարակություն

Դեմ են 100 դրամին. Ստեփանակերտում տրանսպորտը թանկացավ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօրվանից Ստեփանակերտում ներքաղաքային տրանսպորտի ուղևորավարձն ավելացել է 30 դրամով՝ կազմելով 100 դրամ: Չնայած քաղաքում նկատվող համընդհանուր դժգոհությանը՝ օրը մայրաքաղաքում բավականին հանգիստ է անցել, իսկ ուղևորներն են այսօր վճարել են և 100 և 70 դրամ:

Քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը անցած օրերին նախընտրել է իր անհամաձայնությունը հայտնել ոչ բացահայտ բողոքով, սակայն բողոքի ցույց են կազմակերպել մի քանի երիտասարդական խմբեր էին,որոնց հաջողվել էր նաև երեք հազարից ավելի ստորագրություներ հավաքել:

Մի խումբ ցուցարարների նաև վարչապետ Արա Հարությունյանն է ընդունել: Կառավարության ղեկավարը տնտեսական նկատառումներից ելնելով ուղևորավարձի բարձրացումը արդարացված է համարել։ Արցախի պետական համալսարնում ուսանողության հետ հանդիպման ժամանակ նա նույնպես անդրադարձել օ խնդրին՝ հայտարարելով, որ հունվարի մեկից տրանսպորտի ուղևորավարձի սուբսիդավորման մեխանիզմներ են գործելու:

Ցուցադրել ավելի
Back to top button