Հասարակություն
«Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը, պատմություն և արդիական խնդիրներ».գիտաժողով՝ ԳԱԱ-ում


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
ԳԱԱ –ում այսօր մեկնարկել է «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը, պատմություն և արդիական խնդիրներ» խորագիրը կրող միգազգային գիտաժողովը: Նշենք, որ այս տարի կարելի է ասել, ողջ աշխարհը նշում է առաջին աշխարհամարտի 100-ամյակը: Ինչ էր իրենից ներկայացնում առաջին աշխարհամարտը, համաշխարհային աղետ, որի սանձազերծման գործին Հայաստանը որևէ կերպ չէր առնչվում, սակայն դարձավ այդ աղետի մեծագույն զոհը:
«Պատերազմի ընթացքում զորակոչվել է 74 միլիոն մարդ, ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվել է 10 միլիոն, վիրավորվել՝ 20 միլիոն մարդ: Այս պատերազմում հայ ժողովուրդը կրեց ամենածանր ողբերգությունը ՝ տալով 1.5 միլիոն զոհ և կորցնելով պատմական հայրենիքը»,-ասել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: