Տեղի կունենան Չեմպիոնների լիգայի հանդիպումները


Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»
Այսօր կայնալու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները: Ասպարեզ դուրս կգան E, F , G և H խմբերում ընդգրկված թիմերը:
E խմբում ռուսական ԲԿԱ-ն սեփական հարկի տակ կմրցի գերմանական «Բավարիայի» հետ: Խմբի մյուս խաղում «Մանչեստր սիթին» կփորձի հաղթահարել «Ռոմայի» արգեքը:
F խմբում ֆրանսիական «Պարի սեն Ժերմենը» կհյուրնկալի «Բարսելոնային», Կիպրոսի «ԱՊՕԷԼ»-ն էլ քննություն կընդունի հոլանդական «Այաքսից»:
G խմբում պորտուգալական «Սպորտինգը» ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ։ Խմբի մյուս խաղում գերմանական «Շալկեի» մրցակիցը Սլովենիայի «Մարիբորն» է:
H խմբում բելառուսական «Բատեն» կմրցի իսպանական «Ատլետիկի», Ուկրաինիայի «Շախտյորն» էլ, պորտուգալական «Պորտուի» հետ։ Բացառությամբ ԲԿՄԱ– «Բավարիա» հանդիպման, որը սկվելու է 20:00-ին, մնացած բոլոր հանդիպումները կսկսվեն 22:45-ին։
Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում առաջին անգամ կարող է հանդես գալ այլընտրանքային մարզազգեստով: Արքայական ակումբի սև մարզաշապիկին պատկերված կլինի վիշապ։ Նոր մարզաշապիկը«Ռեալի» ֆուտբոլիստները կկրեն չեպիոնների լիգայի շրջանակներում «Լյուդոգորեցի» դեմ խաղի ժամանակ։