Հասարակություն

Հայկական խաչքարերի օրհնություն Սինգապուրում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր մեկնարկել է սեպտեմբերի 28-ին: Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարել է եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը: այտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արարողություններին ներկա են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:

Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Տիրոջ հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին:

Ներկաներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը:

Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացել է համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button